Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2,000 զինծառայnղի մարմին          Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները 2027-ի հունվարի 1-ից կմիանան առողջապահության ապահովագրությանը       Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր    

20 օգոս 2018 15:00

Հովիկ Աբրահամյանի վարորդ Ամբիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Հովիկ Աբրահամյանի վարորդ Ամբիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾՀովիկ Աբրահամյանի վարորդին՝ Ամբիկ Գևորգյանին, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին  հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ամբիկ Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- հայտնեցին ՀՔԾ-ից:
Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» գործի նախաքննության շրջանակներում խուզարկություն էր արվել փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող՝ Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում, որտեղ հայտնաբերվեր էր զինամթերք:
Խուզարկությունից հետո ձերբակալվել էին Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանն ու Ամբիկ Գևորգյանը:
Այնուհետև նույն մեղադրանքն էր առաջադրվել նաև Հենրիկ Աբրահամյանին, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր