Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

21 օգոս 2018 11:09

Քոչարյանի տարածքներում խուզարկությունը տեղի է ունեցել մոտ 2 շաբաթ առաջ.Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ անգամ թող գնա Ծիծեռնակաբերդ՝ աղոթելու Վ. Սողոմոնյան

Քոչարյանի տարածքներում խուզարկությունը տեղի է ունեցել մոտ 2  շաբաթ առաջ.Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ անգամ թող գնա Ծիծեռնակաբերդ՝ աղոթելու Վ. ՍողոմոնյանՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն իրականացրել է 2 շաբաթ առաջ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Խուզարկությունը տեղի է ունեցել մոտ 2  շաբաթ առաջ, ՀՔԾ-ն հիմա է հաստատել այդ տեղեկատվությունը, որպեսզի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրի այդ թեմայի վրա»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Հարցին, թե ի՞նչ է հայտնաբերվել, կամ հայտնաբերվե՞լ է որևէ բան, որը կարող է լրացուցիչ քրեական գործի համար հիմք դառնալ, Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Ես իրավունք չունեմ, այլապես կհայտնեի, թե ինչ են գտել, և այդ գտածն ինչ արժեք ունի»:

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ դիրքորոշում ունի իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին քաղաքական ուժերի ու գործիչների հայտարարությունների վերաբերյալ, կամ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարկում արված ելույթի մասին, Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ այդ հարցերը Քոչարյանի հետ չի քննարկել:
 Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալու այնտեղ, որտեղ ինքն ուզում է և արժանի է, Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ անգամ թող գնա Ծիծեռնակաբերդ՝ աղոթելու»:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկություն է կատարվել:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվելուց հետո՝ օգոստոսի 16-ին հարցազրույց էր տվել, որում խոսել էր խուզարկությունների մասին.

«Մեծ, խորը հիասթափություն են ապրում ամեն մի օբյեկտ ստուգելուց հետո, ես կարծում եմ, որ եթե հնարավորություն ունենային՝ առաջինը դա մեյդան կբերեին, ոչ թե «Մարտի 1»-ը: Ի դեպ «Մարտի 1»-ի գործը 10 զոհերի հետ ոչ մի կապ չունի, իբրև Սահմանադրական կարգն եմ տապալել, թե այդ ոնց եմ տապալել, ես էլ չգիտեմ»,-շեշտել է նա:
 
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր