Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

21 օգոս 2018 13:17

Անօրինական ոչինչ տեղի չի ունեցել,մենք ոչ մի բողոք չենք ստացել.Օսիպյանը՝ Քոչարյանի տապալված մամուլի ասուլիսի մասին

Անօրինական ոչինչ տեղի չի ունեցել,մենք ոչ մի բողոք չենք ստացել.Օսիպյանը՝ Քոչարյանի տապալված մամուլի ասուլիսի մասինՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տապալված մամուլի ասուլիսի առնչությամբ ոստիկանությունը ոչ մեկից բողոք չի ստացել։ Այս մասին օգոստոսի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ոստիկանապես Վալերի Օսիպյանը, հաղորդում է News.am-ը: 
Նրա խոսքով՝ ոստիկանության տրամադրության տակ եղած լուսանկարներն ու տեսանյութը խոսում են այն մասին, որ անօրինական ոչինչ տեղի չի ունեցել։ «Ամեն քաղաքացի ցանկացած վայրում կարծիք հայտնելու իրավունք ունի. իրավունք ունի օրենքի շրջանակներում միտինգներ ու բողոքի ցույցեր իրականացնել։ Սա, սակայն, չի նշանակում, որ բոլորը կարող են անել՝ ինչ ցանկանան և վկայակոչեն իմ խոսքերը՝ պետք է լինի օրենքի շրջանակներում։ Նույնիսկ եթե նրանց գործողություններն անօրինական են եղել, մենք ոչ մի բողոք չենք ստացել»,–հայտարարել է Օսիպյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր