Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում          Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով       Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին    

21 օգոս 2018 13:34

Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել.լրագրողական գայթակղություն էր , որի համար ներողություն են խնդրում

 Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել.լրագրողական գայթակղություն էր , որի համար ներողություն են խնդրումՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը վստահեցնում է, որ օգոստոսի 20-ին կալանավորված անձ Մանվել Գրիգորյանի՝ էլեկտրոնային լրատվական կայքերում հրապարակված լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունն անհրաժեշտ պարզաբանում է ներկայացրել.
«Սույն թվականի օգոստոսի 20-ին էլեկտրոնային լրատվական կայքերում հրապարակվել էր կալանավորված անձ Մանվել Սեկտորի Գրիգորյանի լուսանկարը: Տեղեկացնենք, որ հրապարակված լուսանկարը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել»,- ասված է պարզաբանման մեջ:
Մանվել Գրիգորյանի լուսանկարն օգոստոսի 20-ին հրապարակել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի armtimes.com կայքը: Այնուհետև «Հայկական ժամանակ»-ի խմբագրությունը հայտարարություն էր տարածել՝ ներողություն խնդրելով լուսանկարը հրապարակելու համար: ««Հայկական ժամանակ»-ը ներողություն է խնդրում ԱԱԾ մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարը հրապարակելու համար։ Մենք մեր աղբյուրը չենք բացահայտի իհարկե, սակայն հուսով ենք պատկան մարմինները կհայտնաբերեն և կպատժեն այդ լուսանկարի «հեղինակներին»։ Լուսանկարի հրապարակումը լրագրողական գայթակղություն էր մեր կողմից, որի համար կրկին ներողություն ենք խնդրում»,- ասված է խմբագրության տարածած հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր