Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

21 օգոս 2018 13:50

Նարեկ Սարգսյանին փնտրում է Ինտերպոլը,կարծես թե մեր տեսադաշտում շուտով կլինի

Նարեկ Սարգսյանին փնտրում է Ինտերպոլը,կարծես թե մեր տեսադաշտում շուտով կլինիՀայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի գործին:
Ոստիկանապետը հայտնեց, որ Նարեկ Սարգսյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ, ոստիկանությունը համագործակցում է Ինտերպոլի հետ:
«Մենք համագործակցում ենք Ինտերպոլի կենտրոնական բյուրոյի հետ. թույլ տվեք մանրամասներ չհայտնել, բայց այնպիսի տեղեկություններ կասեմ ձեզ, որ կարծես թե մեր տեսադաշտում շուտով կլինի»,- ասաց Օսիպյանը։
Օսիպյանը նշեց, որ Նարեկ Սարգսյանը Հայաստանից հեռացել է իր նկատմամբ հետախուզում հայտարարելուց 1-2 օր առաջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում հայտնել էր, որ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են խոշոր չափի թմրանյութեր, ինչպես նաև զենք-զինամթերք: Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մեկ այլ դրվագով ևս՝ մարդ առևանգելու և ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր