Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է       Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու    

21 օգոս 2018 15:15

«Ինձ պատանդ համարում եմ և կներկայանամ դատարան». Վալերի Օսիպյան

«Ինձ պատանդ համարում եմ և կներկայանամ դատարան». Վալերի Օսիպյան«Մարտի 1»-ի գործին իմ առնչությունն այնքան է, որքան մյուս ոստիկաններինը, իսկ ոստիկանության ՊՊԾ գնդի գործով դատաքննությանը հրավիրվելու դեպքում կներկայանամ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: «2008-ի մարտի 1-ին ես պարեկապահակային ծառայության գնդապետի տեղակալ եմ եղել, և իմ առնչությունն այնքանով է, որքան ոստիկանության մյուս ծառայողներինը»,- ասաց Վալերիյ Օսիպյանը:


ՊՊԾ գնդի գործով Վալերիյ Օսիպյանը տուժողի կարգավիճակ ունի, և հարցին՝ արդյոք հրավիրվել է դատարան և հրավիրվելու դեպքում կներկայանա՞, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց. «Ես, բոլորիդ հայտնի է, որ անմիջական առնչություն ունեմ այդ գործին, 7-8 օր մնացել եմ ՊՊԾ գնդում: Դատաքննության վերաբերյալ որևէ դիրքորոշում չեմ հայտնի, քանի որ արդարադատությունը ՀՀ-ում իրականացնում է դատարանը. ինչ վերաբերում է ինձ հրավիրելուն, ապա ես դեռ չեմ հրավիրվել դատարան, և երբ հրավիրվեմ, ապա կաշկանդված չեմ և կներկայանամ դատարան»:
Հարցին, թե ոստիկանապետն իրեն պատանդ համարո՞ւմ է, Օսիպյանն ասաց. «Այո»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր