Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

21 օգոս 2018 15:38

Միքայել Հարությունյանի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել

Միքայել Հարությունյանի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվելՀայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջպետական  հետախուզում է հայտարարվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ հավելելով, որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ Հարությունյանը գտնվում է Ռուսաստանում, Օսիպյանը նշել է, որ այդ մասին չգիտի ավելին, քան՝ գրում են ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի Մարտի 1-ի գործի  շրջանակներում:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Օսիպյանը խոսել է նաև Հայաստանում իշխանափոխության օրերին ոստիկանության որոշ աշխատակիցների կողմից ավտոմեքենաներ ջարդուփշուր անելու մասին՝ հայտարարելով, որ նյութեր են նախապատրաստվում, ուսումնասիրություններ են կատարվում և հարցին անդրադարձ կլինի, երբ համապատասխան որոշումներ կայացվեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր