Այսօր Ավագ Երեքշաբթի է, երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի          Իրան–ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլն դիվանագիտության վարպետաց դաս էր, որը խոստովանում են նաև Իրանի թշնամի Իսրայելում       Ուզում ես օրը վեց անգամ մսով ճաշ կեր, եթե այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես    

22 օգոս 2018 12:00

Ինքնասպանություն՝«Հաղթանակ» կամրջից .Մինչև իրեն ցած նետելը, տղամարդը կանգնել է կամրջի վրա, շշով ջուր խմել

Ինքնասպանություն՝«Հաղթանակ» կամրջից .Մինչև իրեն ցած նետելը, տղամարդը կանգնել է կամրջի վրա, շշով ջուր խմելԱյսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում 25-30 տարեկան տղամարդը Հաղթանակ կամրջից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելու եղանակով: Օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է մահը և այդ մասին հայտնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Պապյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ արձագանքման խմբի պետ Գարեգին Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայրում եղել են ականատեսներ, ովքեր ոստիկաններին հայտնել էին, որ մինչև իրեն ցած նետելը, տղամարդը կանգնել է կամրջի վրա, շշով ջուր խմել և մինչ ոստիկանության Կենտրոնի ՊՊԾ ծառայողները վազելով կմոտենային, նա իրեն ցած է նետել: Քիչ առաջ կենտրոնի ոստիկանները պարզեցին, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 41-ամյա Աշոտ Համբարձումյանն էր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր