Վլադիմիր Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել սպանության սպառնալիքներ տալու համար
![Վլադիմիր Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել սպանության սպառնալիքներ տալու համար Վլադիմիր Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել սպանության սպառնալիքներ տալու համար](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-08/medium/1534931402_editor_1534930730_6tr7xldr-770x470.jpg)
Վիճաբանության շուրջ պարզաբանումներ կատարելու և հաշտվելու պատրվակով նույն օրը Կ. Գասպարյանը Ա. Սարգսյանին հրավիրել է Կոտայք գյուղում գտնվող իր ամառանոց, որտեղ որդու, վերջինիս ընկերների և այլոց ներկայությամբ Ա. Սարգսյանից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրեն հայհոյելու համար, սակայն վերջինս հրաժարվել է կատարել այդ պահանջը: Իրեն հայհոյելու համար Ա. Սարգսյանից վրեժ լուծելու նպատակով Կ. Գասպարյանը իր ավտոմեքենայում գտնվող հրազենով նրան սպանելու սպառնալիքներ է հնչեցրել: Արդյունքում Ա. Սարգսյանը տեղի է տվել Կ. Գասպարյանի նվաստացնող պահանջին և ծնկի գալով ներողություն խնդրել նրանից:
Կ. Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: