Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

23 օգոս 2018 14:27

Facebook-ն ավելի քան 400 հավելված է արգելափակել տվյալների անվտանգության հետ կապված

Facebook-ն ավելի քան 400 հավելված է արգելափակել տվյալների անվտանգության հետ կապվածFacebook-ի աշխատակիցները մարտ ամսից՝ Cambridge Analytica ընկերության շուրջ ծագած սկանդալից հետո սոցցանցում դադարեցրել են ավելի քան 400 հավելվածի աշխատանքը՝ օգտատերերի անձնական տվյալների պահպանվածության հետ կապված մտահոգությունների պատճառով: Այս մասին ասված է ընկերության հայտարարության մեջ:

«Մեր հետաքննության սկսվելու պահից ուսումնասիրել ենք հազարավոր հավելվածներ: Եվ մենք դադարեցրել ենք դրանցից ավելի քան 400-ի աշխատանքն այն մտահոգությունների պատճառով, որոնք վերաբերում են դրանց մշակողներին կամ այն բանին, թե ինչպես կարող են օգտագործվել տվյալները, որոնք մարդիկ տրամադրել են հավելվածներին: Մենք այժմ դա շատ ավելի հանգամանորեն ենք ուսումնասիրում», - նշված է հայտարարության մեջ:

Մարտ ամսին Facebook-ն աղմկահարույց սկանդալի կենտրոնում հայտնվեց սոցցանցի տվյալները Cambridge Analytica ընկերությանը փոխանցելու վերաբերյալ The New York Times-ի հրապարակումից հետո: Տարբեր գնահատումներով՝ խոսքը վերաբերում է մոտավորապես 87 միլիոն օգտատերերի անձնական տվյալներին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր