«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

24 օգոս 2018 10:18

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի դստերը դատի են տվել

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի դստերը դատի են տվել«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստերը՝ Աննա Աբրահամյանին, դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 21-ին Վյաչեսլավ Ասրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել նոտար Աննա Աբրահամյանի՝ 2018-ի օգոստոսի 20-ի մերժման որոշումը, եւ պարտավորեցնել որպես հետեւանք՝ ժառանգությունն ընդունած ժառանգի վկայագրում պարտավորությունը գրանցել:
Հայցվոր կողմի պաշտպան Մելանյա Վարդաբյանը երեկ հրաժարվեց մեկնաբանություններից. «Փաստաբանական կանոնագրքով կա փաստաբանական գաղտնիք, առանց իմ վստահորդի հետ խոսելու ես ոչինչ ասել չեմ կարող, դա փաստաբանական գաղտնիք է»,-ասաց նա:

Ինչով կավարտվի այս դատական քաշքշուկը, սպասենք զարգացումներին: Հավելենք, որ այս գործը քննելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր