Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

24 օգոս 2018 10:35

«Հրապարակ».Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության առաջ կանաչ լույս է վառվում. Խաչատուրովը կարող էր կասեցնել գործընթացը.

«Հրապարակ».Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության առաջ կանաչ լույս է վառվում. Խաչատուրովը կարող էր կասեցնել գործընթացը.«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ՀԱՊԿ-ում քննարկվել է մասնակիցների կազմն ընդլայնելու հարցը: Մասնավորապես, դիտորդի կարգավիճակի մասին փաստաթղթերի փաթեթն է ներկայացվել։ Սա նշանակում է, որ առաջիկայում լրջորեն քննարկվելու է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ դիտորդ անդամ դառնալու հարցը, ինչը բավականին վտանգավոր է Արցախի հարցի լուծման առումով։

Մեր տեղեկություններով, այս հարցում կարող էր որոշակի դեր կատարել և գործընթացը կասեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, սակայն Հայաստանում նրա դեմ հարուցված քրեական գործը մի կողմից թուլացրել է նրա դիրքերը ՀԱՊԿ-ում, մյուս կողմից նա արդեն ճամպրուկային է տրամադրված և առանձնապես ջանքեր գործադրելու տրամադրություն էլ չունի, ուստի Ադրբեջանի անդամակցության առաջ, կարելի է ասել, կանաչ լույս է վառվում»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր