Իրանը կհարվածի ամերիկյան բազաներին և զինված ուժերին, եթե Վաշինգտոնը որևէ ագրեսիվ գործողություն ձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ          Սպիտակ տան բժիշկները հայտնեցին, որ ես «կատարյալ առողջ» եմ․ Դոնալդ Թրամփ       Իշխան Սաղաթելյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի Ամանորյա ուղերձը՝ հայտարարելով, որ իր ելույթում «նոր ռեկորդ է սահմանել»    

24 օգոս 2018 14:05

Արժանապատիվ հատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին. Լենա Նազարյան

Արժանապատիվ հատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին. Լենա ՆազարյանԱյս տարվա փետրվարին ԱԺ-ում տեղի ունեցած «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» հանրային լսումների ժամանակ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պարտավորվեց մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ հատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին: Նիկոլ Փաշինյանը չհասցրեց դա անել:
Այսօր ԱԺ պատգամավոր Alen Simonyan-ը և ես շրջանառության մեջ դրեցինք «2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները կորոշի կառավարությունը: Նախագծի նպատակն է վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխություն:



ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյան
 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր