ՍԱՊԾ-ը չի կարող վերահսկել.Օգտագործում ենք կերակրի՞, թե՞ տեխնիկական աղ. ՍԱՊԾ պետը՝ ահազանգի մասին
![ՍԱՊԾ-ը չի կարող վերահսկել.Օգտագործում ենք կերակրի՞, թե՞ տեխնիկական աղ. ՍԱՊԾ պետը՝ ահազանգի մասին ՍԱՊԾ-ը չի կարող վերահսկել.Օգտագործում ենք կերակրի՞, թե՞ տեխնիկական աղ. ՍԱՊԾ պետը՝ ահազանգի մասին](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-08/medium/1535192433_-.jpg)
Աղի կոմբինատի տնօրենը նաև ասաց, որ իրանական աղը շուկայում վաճառվում է առանց մակնշման:
Araratnews.am-ը կապ հաստատեց սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ՝ խնդրի մասին պարզաբանում լսելու: ՍԱՊԾ պետն ասաց, որ վերոնշյալ տեղեկությունը մի փոքր չափազանցված է: «Մենք չենք հայտնաբերել սննդի մեջ օգտագործվող տեխնիկական աղ: Եղել են դեպքեր, երբ հայտնաբերել ենք տեխնիկական աղ մակնշումով եւ արդյունաբերական աղ՝ սննդի տեխնոլոգիաներում օգտագործելու համար: Կա պանրի, երշիկի արտադրություն, որտեղ կերակրի աղ, որի մեջ կա, յոդ, օգտագործել չի թույլատրվում»,- ասաց պրն Ավետիսյանը:
Տեխնիկական աղի ներկրումը, Գեորգի Ավետիսյանի խոսքով՝, ՍԱՊԾ-ը չի կարող վերահսկել. «Ներմուծման ժամանակ, եթե աղը տեխնիկական է, ՍԱՊԾ աշխատակիցները դա չեն իմանում: Մենք ուշադրություն ենք դարձնում կերակրի աղին՝ յոդի պարունակությունը ստուգելով»,- ասաց ՍԱՊԾ պետը:
Գեորգի Ավետիսյանի խոսքով՝ սպառողները պիտի ուշադրություն դարձնեն՝ ինչ է մակնշված արտադրանքի, տվյալ դեպքում աղի վրա:
Մեր հարցին՝ եղե՞լ են դեպքեր, երբ ՍԱՊԾ-ը հայտնաբերի նաև առանց մակնշման աղի վաճառք, պատասխանը դրական էր՝ այո: Սակայն հայտնաբերելուց հետո իրացնողին հանձնարարվել է մակնշել արտադրանքը: «Խնդրի մասին վերջնական ուսումնասիրությունը կլինի առաջիկայում»,- ասաց ՍԱՊԾ պետը: