Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

25 օգոս 2018 15:31

Մեկուսարանում Մանվել Գրիգորյանին լուսանկարել է ԱԱԾ բարձր պաշտոն զբաղեցնող աշխատակիցը

Մեկուսարանում Մանվել Գրիգորյանին լուսանկարել է ԱԱԾ բարձր պաշտոն  զբաղեցնող  աշխատակիցըՄեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանին լուսանկարելու գործով Ազգային անվտանգության ծառայությունում նշանակվել է ծառայողական քննություն։ Այս մասին օգոստոսի 25-ին Հրազդան քաղաքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Չեմ թաքցնի, որ լուսանկարն արել է մեր աշխատակիցը, ով բարձր պաշտոն է զբաղեցնում։ Նրա նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, որից հետ, եթե պարզվի, որ իր արարքը քրեորեն պատժելի է, նա կմեղադրվի, եթե քրեորեն պատժելի արարք չլինի, կհեռացվի աշխատանքից»,- ասաց Վանեցյանը։
ԱԱԾ տնօրենը դատապարտեց այդ լուսանկարի տարածումը։ Վանեցյանի կարծիքն այս առումով կիսում է նաև Արդարադատության նախարար Արտակ Զեյլանյանը։
«Այդպիսի լուսանկարների տարածումը դատապարտելի է։ Զանգվածային լրատվության միջոցներն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն ու չտրվեն նման լուսանկարներ հրապարակելու գայթակղությանը»,- ասաց Զեյնալյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր