Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

27 օգոս 2018 12:04

Լքված ծննդատանը՝ մահճակալի վրա, կնոջ նեխած դիակ է հայտնաբերվել

Լքված ծննդատանը՝ մահճակալի վրա, կնոջ  նեխած դիակ է հայտնաբերվել«Արտաշատ» ԲԿ-ի նախկին ծննդատան շենքում կնոջ նեխած դիակ է հայտնաբերվել: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին Քննչական կոմիտեից:
ՔԿ-ից նաև տեղեկացանք, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ քննություն է տարվում:
Կնոջ դին հայտնաբերվել է ծննդատան սենյակներից մեկում՝ մահճակալին պառկած վիճակում, սակայն ինչպես պարզել են՝ այն եղել է նեխած վիճակում:
Հայտնի է նաև, որ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ թե ինչպես է դին այնտեղ հայտնվել, որքան ժամանակ այս և այլ հարցերի պատասխանները կպարզվեն միայն քննությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր