Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

27 օգոս 2018 19:35

Ռուսաստանում վթարի հետեւանքով ՀՀ երկու քաղաքացի է մահացել

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Կալմիկիայի Հանրապետության «Կասպյան» ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով Հայաստանի երկու քաղաքացի է զոհվել։
Ինչպես հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության Կալմիկիայի Հանրապետության գծով վարչության մամուլի ծառայությունից, ՃՏՊ-ն տեղի է ունեցել ավտոճանապարհի 250-րդ կիլոմետրի վրա՝ առավոտյան ժամը 5-ի սահմաններում։ Ստացած վնասվածքներից «Սուբարու» ավտոմեքենայի երկու հայ ուղևորները տեղում մահացել են։
Մեքենայի վարորդը և ևս երկու ուղևոր, որոնք նույնպես Հայաստանի քաղաքացիներ են, տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել են բժշկական հաստատություններ։
Նախնական վարկածի համաձայն՝ «Սուբարու»-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր