Գները տարօրինակ բարձր են. գնում եմ ԿԲ նախագահի հետ հանդիպման՝ գնաճի թեման քննարկելու. Նիկոլ Փաշինյան

«Հիմնականում համոզվեցի, որ օրինակ, պոմիդորի, վարունգի, սմբուկի ու մի շարք էս սեզոնի կարևոր բանջարեղենների գները, իսկապես, տարօրինակ բարձր են, և ընդհանրապես, տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցային լոլիկ եւ վարունգ է հայտնվել շուկայում, որովհետև Հայաստանի համար մի քիչ անսովոր է: Այս սեզոնին պետք է, որ դաշտի բանջարեղեն լինի», - նշեց Փաշինյանը:
Անդրադառնալով ոռոգման խնդրին, վարչապետը նշեց, որ խնդիր կա, բայց պետք հասկանալ, թե խնդիրը որն է. խնդիրն այն է, որ ջուր չկա՞, թե կա, բայց վատ է օգտագործվում և ոմանք չարաշահումներ են անում. «Ես պնդում չեմ անում, ես ասում եմ, որ այդպիսի խնդիրներ կան. քանի դեռ հիմնավոր բան չկա, չեմ կարող պնդել»:
Հարցին, թե գյուղմթերքի գներին ծանոթանալուց հետո, ինչ քայլ է հաջորդելու, Փաշինյանը պատասխանեց. «Հիմա գնում եմ ԿԲ նախագահի հետ հանդիպման՝ գնաճի թեման նաև քննարկելու»: