Թուրքիայի հետ Ադրբեջանի սահմանին պատնեշ է դրվել, բայց շուտով «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է.Թուրքիայում Ադրբեջանի դեսպան          Կոչ.Զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են քաջալերել Ադրբեջանի ղեկավարությանն ուժի կիրառման կամ դրա սպառնալիքին դիմելու համար       Երկու արգելքից հետո Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռին թույլատրվել է մտնել Թուրքիայի օդային տարածք.Hetq.am    

27 օգոս 2018 21:00

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի որոշ պայմաններ կփոխվեն

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի որոշ պայմաններ կփոխվեն
ՀՀ կառավարությունը նախատեսում է փոփոխել «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի որոշ պայմաններ: ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշմամբ հաստատված հավելվածում նախատեսվում է կատարել որոշ փոփոխություններ և լրացում:
Ըստ նախագծի՝ հիփոթեքային վարկը կարող է տրամադրվել առնվազն 10 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 9.5 տոկոս տոկոսադրույքով, որից պետության կողմից կսուբսիդավորվեն՝ 2 տոկոսային կետով  և 4 տոկոսային կետով համապատասխանաբար Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում ձեռք բերվող անշարժ գույքի համար տրամադրվող հիփոթեքային վարկերը: Ներկայում հիփոթեքային վարկը տրամադրվում է 10.5-11 տոկոսով, որից 2 տոկոսն է  սուբսիդավորում պետությունը ՝ անկախ ձեռք բերվող բնակարանի գտնվելու վայրից:
Առաջարկվում է կիրառել առկա հիփոթեքային պարտավորության ապահովագրություն՝ կանխավճարի առնվազն 50%-ի չափով: Ընդ որում, նշված պայմանի առկայության դեպքում տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել 20.000.000 դրամը։ Ապահովագրության պահանջը դադարում է գործել այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում վարկ/գրավ հարաբերակցությունը հասնում է 80%-ի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր