Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

28 օգոս 2018 11:09

Առաջին անգամ ամուսնացել եմ, երբ շատ երիտասարդ էի,2-րդին՝ երբ շատ հիմար էի, 3-րդին՝ ում մասին միշտ երազել էի

Առաջին անգամ  ամուսնացել եմ, երբ շատ երիտասարդ էի,2-րդին՝ երբ շատ հիմար էի, 3-րդին՝  ում մասին միշտ երազել էիՖրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը ռուսական «Maxim» ամսագրին տված հարցազրույցում բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը, ինչպես նաև պատմել անձնական կյանքի մասին։ 94-ամյա շանսոնյեն խոստովանել է, որ ավելի քան 40 տարի չի ծխում և չի օգտագործում թունդ ալկոհոլային խմիչքներ, առողջ սնունդ է օգտագործում և զբաղվում է լողով։ Խոսելով իր կնոջ՝ Ուլլա Տորսելի հետ փոխհարաբերությունների մասին՝ լեգենդար երգիչն ասել է, որ երջանիկ ամուսնության գաղտնիքը հարաբերություններում անկեղծ լինելն է։ «Առաջին անգամ ես ամուսնացել եմ, երբ շատ երիտասարդ էի։ Երկրորդ անգամ՝ երբ շատ հիմար էի։ Երրորդ անգամ ես վերջապես ամուսնացա նրա հետ, ում մասին միշտ երազել էի՝ բաց գույնի աչքերով և մետաքսյա մաշկով շիկահերի հետ: Բացի այդ, Ուլլան փոքր է ինձնից 17 տարով։ Հիասքանչ տարիքային տարբերություն է, կարծում եմ։ Իսկ, ընդհանուր առմամբ, երկարատև ամուսնության գաղտնիքը միմյանց կողքին առավել բնական պահելու և կողակցին ուզածն ասելու մեջ է։ Թեև հիմա բոլորին եմ ասում ճշմարտությունը: Կարող եմ ինձ թույլ տալ դա անել իմ տարիքում»,- ասել է Ազնավուրը։ Նա նաև պատմել է իր ստեղծագործական պլանների մասին և վստահություն հայտնել, որ իր 100-ամյակը նա կնշի բեմի վրա։ «Ես ծրագրում եմ համերգ 2024 թվականի մայիսի 22-ին՝ ծննդյանս 100-ամյակին։ Հետո տեսնենք»,- ասել է նա՝ հավելելով, որ մտադիր չէ «մեռնել տանը՝ բազկաթոռին նստած»։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր