Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

28 օգոս 2018 12:01

Հնարավո՞ր է տարբերակ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվի ոչ Հայաստանի ներկայացուցիչը

Հնարավո՞ր է տարբերակ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվի ոչ Հայաստանի ներկայացուցիչըՀայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց սկսելուն հաջորդել է կազմակերպության տարբեր հարթակներում խորհրդակցությունների փուլ:
Օգոստոսի 28-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ փուլում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը: «Խորհրդակցություններն  ընթանում են ըստ գործող կանոնակարգերի կոնսենսուսային լուծումներ գտնելու, ինչպես նաև այդ կանոնակարգերը հստակեցնելու ուղղությամբ»,- ասաց Նաղդալյանը:
Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է տարբերակ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվի ոչ Հայաստանի ներկայացուցիչը՝ Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ 2015թ. ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ կազմակերպության  6 պետությունները կոնսենսուսի հիման վրա կայացրել են որոշում, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնեն անդամ պետությունների ներկայացուցիչները՝ ռոտացիոն կարգով՝ ըստ ռուսական այբուբենի: «Ըստ այդ կարգի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը երեք տարի ժամկետով ամրագրել է Հայաստանը և համապատասխանաբար Հայաստանը ներկայացրել է իր թեկնածուին, իսկ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա»,- մանրամասնեց Նաղդալյանը:


Եթե դիտարկվի Ադրբեջանի անդամակցության հարցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ-ին), Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը,  ասաց  Աննա Նաղդալյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ հնարավոր անդամակցության մասին պարբերաբար հայտարարվում է Ադրբեջանի տարբեր շրջանականերում, այդ թվում՝ մամուլում՝ Ա. Նաղդալյանն ասաց.

«Վերլուծական շրջանակներում քննարկումներ տեղի են ունենում, բայց վերլուծական շրջանակներում քննարկումները իրականացվում են ինչ-որ ենթադրյալ տեղեկատվության հիման վրա: Բարձրաձայնեմ ՀՀ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը ևս մեկ անգամ՝ եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը», — ասաց Աննա Նաղդալյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր