Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

28 օգոս 2018 12:50

Մենք ձեզանից հետո եկել ու տեսել ենք, թե ինչեր եք արել, մե՞նք ենք ձեզ շարունակում.Սասուն Միքայելյանը՝ Աշոտյանին

Մենք ձեզանից հետո եկել ու տեսել ենք, թե ինչեր եք արել, մե՞նք  ենք ձեզ շարունակում.Սասուն Միքայելյանը՝ ԱշոտյանինԳործող իշխանությունը ստիպված է կրկնում նախորդ իշխանությունների ձեռնարկած փոփոխությունները, շարունակում օրինագծերը, թեեւ նախկինում մոլի քննադատում էր դրանք: Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Քաղաքական տեսակետից պարզ է մի իրողություն՝ այն մոտեցումը, որ փորձում են որդեգրել այսօրվա իշխանավորները, որ նախորդները վատն են, իսկ մենք՝ լավն ենք լինելու, չի դիմանում 100 օրվա քննադատությանը: Բնականաբար, նախորդ իշխանություններն ունեցել են բացթողումներ, սխալներ, բայց դրա կողքին չեն ստվերվել հաջողությունները: Բնականաբար, նոր կառավարությունը եւս կունենա հաջողություններ, բայց դժվար է ասել՝ արդյո՞ք մեզանից լավ կաշխատի: Սեւանից ջուր բաց թողնելու օրինագիծը, որ բերվել է այստեղ, դրա վառ ապացույցն է: Գայթակղությունը մեծ է այսօրինակ նախագծի վերաբերյալ՝ կարդալ նախկինում արված Նիկոլ Փաշինյանի, Լենա Նազարյանի, Արտակ Զեյնալյանի եւ Մանե Թանդիլյանի մեջբերումները, բայց չեմ անի»,- ասաց նա:
Աշոտյանի այս ելույթին տեղից պատասխանեց ԵԼՔ-ի պատգամավորներից Սասուն Միքայելյանը: «Մենք ձեզանից հետո եկել ու տեսել ենք, թե ինչեր եք արել, մենք ձեզ շարունակու՞մ ենք»,- ասաց Միքայելյանը՝ արձագանքելով Աշոտյանի այն խոսքերին, թե նոր իշխանությունները շարունակում են նախկինների ծրագրերը:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր