Պատգամավորը փորձել է «լեզու գտնել» ճանապարհային ոստիկանի հետ, սակայն տուգանվել է
Օգոստոսի 28-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի հանձնարարականով նույն վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Այվազյանը վարչական պատասխանատվության է ենթարկել Սպիտակ քաղաքի բնակիչ Վանիկ Ասատրյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս Երևան-Վանաձոր ավտոճանապահի Աշտարակի վարչական տարածքում իր վարած BMW մակնիշի 084 HH 11 համարանիշի ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու: Նրա ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը նկատելով, վաշտի հրամանատար Վ. Մալաքյանը հանձնարարեց ու պատգամավորը տուգանվեց:
«Մինչ այդ, սակայն պատգամավորը փորձում էր «լեզու գտնել» ճանապարհային ոստիկանի հետ, սակայն, ինչպես հայտնի հեքիաթում է, երկնքից 3 խնձոր ընկավ. մեկը ճանապարհային ոստիկանին, մեկը նրա խախտումը լուսանկարողին, մեկն էլ՝ Վ. Ասատրյանին, ով Ազգային ժողովի պատգամավոր է, իսկ BMW-ի վրա տեղադրված համարանիշները հաշվառված են Ազգային ժողովի հաշվեկշռում»,- գրում է կայքը: