Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

28 օգոս 2018 18:28

Սև խոռոչը կարող է ոչնչացնել Երկիր մոլորակը

Սև խոռոչը կարող է ոչնչացնել Երկիր մոլորակը
Պրինցեթոնի համալսարանի գիտնականները հնարավոր են համարում այն, որ Երկիրը կարող է ոչնչանալ սև խոռոչի միջոցով, քանի որ այն կարող է հայտնվել տիեզերքի ցանկացած կետում՝ հայտնում է mignews.com.ua-ը:

Սև խոռոչի առաջացման պատճառ կարող է լինել երկու գրավիտացիոն ալիքների փոխազդեցությունը: Հարկ է նշել, որ գրավիտացիոն ալիքները տարածաժամանակային կորացումներն են, որոնք առաջանում են այն ժամանակ, երբ զանգվածային էկզոտիկ օբյեկտը բախվում է նեյտրոնային աստղերի կամ սև անցքերի:

Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության համաձայն՝ 2 հարթ ալիքների բախման դեպքում որոշակի տեղում ինչ-որ ժամանակով կարող է սինգուլյարություն հայտնվել՝ տարածաժամանակային կոնտինիումի անվերջ ճկման տարածք: Դրա հետ մեկտեղ, սինգուլյարությունը անհետանում է այն բանից հետո, երբ ալիքները բաժանվում են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր