Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 օգոս 2018 19:17

Երևանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածուն մեղադրվել և բանտարկվել է Երևանի առաջին քաղաքապետի սպանության մեջ

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված արտահերթ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը՝ «Միասին՝ հանուն Երևանի» կարգախոսով, կգլխավորի ՀՀ ԲՆ Անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։ Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Միքայել Մանուկյանը նախկինում եղել է նաև ԱԺ պատգամավոր։
Ուշագրավ է, որ ՀՅԴ թեկնածու Միքայել Մանուկյանը քրեական անցյալ ունի։ Նա մեղադրվել և բանտարկվել է Երևանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանության համար։
Հիշեցնենք, որ 1994-ի դեկտեմբերի 18-ին մայրաքաղաքի իր տան շքամուտքի մոտ սպանվեց Երևանի առաջին քաղաքապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանը: Սպանության պահին Համբարձում Գալստյանն այլևս քաղաքապետ չէր, զբաղվում էր գործարարությամբ:
Մարդասպանն այդպես էլ չբացահայտվեց, սակայն սպանությունից երեք օր անց ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, որից հետո նա հայտնաբերվել էր և տեղափոխվել ԱԱԾ մեկուսարան։ 1995 թվականի դեկտեմբերի 26-ին Համբարձում Գալստյանի սպանության գործով մեղադրյալ Միքայել Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոփոխվել է։ Նա երկու անձի երաշխավորությամբ ազատ է արձակվել, քանի որ նրան կալանքի տակ պահելու օրենքով սահմանված մեկ տարի ժամկետը լրացել էր։
Սպանությունն այդ ժամանակ կապվում էր ՀՅԴ-ի անվան հետ։
Ըստ շրջանառվող լուրերի՝ այլևս քաղաքապետի լիազորություններ չունեցող Գալստյանի հետ ՀՅԴ-ն բիզնես խնդիրներ էր ունեցել, որոնք լուծում չէին ստացել, և դա էլ հանգեցրել էր կատարվածին, թեև այդ տարիներին ՀՅԴ-ն ջանք ու եռանդ չէր խնայում ապացուցելու, որ Համբարձում Գալստյանի սպանությունն իր անվան հետ կապելը քաղաքական ենթատեքստ ունի։
Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այդ գործում քաղաքական ենթատեքստ չէր կարող լինել, քանի որ եթե այդպիսին լիներ, ապա Մանուկյանն ազատ չէր արձակվի։ «Իսկ Միքայել Մանուկյանին ես եմ բռնել հետախուզում հայտարարելուց հետո։ Նրա կալանավորման համար բոլոր հիմքերը կային։ Նա կալանավորվել է Համբարձում Գալստյանի եղբոր ցուցմունքի հիման վրա։ Գալստյանի եղբայրն էր ասել, որ Մանուկյանն է եղել»,- ասաց Եղիազարյանը։
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Միքայել Մանուկյանը Օպերայի հարևանությամբ գործող «Մեղեդի» սրճարանի սեփականատերերից է: Նա 5-րդ գումարման խորհրդարանում պատգամավոր եղած ժամանակ ԱԺ ամբիոնին չի մոտեցել, երբեք հարցերով հանդես չի եկել: Փոխարենը բացակայել է 101 անգամ, իսկ քվեարկություններից հրաժարվել 37 անգամ: ՀՅԴ-ական պատգամավորը 142 անգամ ձեռնպահ է քվեարկել, դեմ եղել 37 անգամ, իսկ կողմ քվեարկել 354 անգամ: Նա կողմ է քվեարկել «1000 դրամների նախագծին», սակայն բացակայել աղմկահարույց մյուս օրինագծերի քվեարկություններից, ինչպես, օրինակ «Բյուջե 2017», «Ապօրինի հարստացման քրեականացում» և այլն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր