Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Տեսանյութ.Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

28 օգոս 2018 20:25

Մեծ պատիվ է զինվորական փորձառությունս ծառայեցնել հայրենիքիս. Դեն Բիլզերյան

Հայտնի ամերիկահայ միլիոնատեր, Դեն Բիլզերյանը, ով հայտնի է որպես «պոկերի արքա», այսօր ժամանել է Արցախ: 
Համացանցի աստղն Արցախ է եկել ընտանիքի անդամների և ընկերների ուղեկցությամբ: Արցախում նրա առաջին կանգառը հրաձգարանում էր, որտեղ նա զենքի տարբեր զինատեսակներից կատարել է հրաձգություն:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դեն Բիլզերյանն ասաց, որ Արցախում ամեն ինչ հրաշալի է և նա պարզապես ցանկանում էր լինել իր հայրենքում ու լավ ժամանակ անցկացնել: Խոսելով Հայասատանում զինվորական հաշվառման անցնելու մասին, Դ. Բիլզերյանն ասաց. «Ես զինվորական փորձ ունեմ, և մեծ պատիվ է այդ փորձառությունը ծառայեցնել հայրենիքիս»:

Հրաձգարանից հետո Դեն Բիլզերայնն այցելել է «Մենք ենք մեր լեռները» հուշարձան:
Դեն Բիլզերյանի հայրը՝ Փոլ Բիլզերյանն ասաց, որ իր նախնիները Ցեղասպանությունից հետո գաղթել են ԱՄՆ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգից: «Արցախը մեծ պատմություն ունեցող վայր է, և ես շատ ուրախ եմ, որ իմ որդիների հետ գտնվում եմ այստեղ: Ես շատ կցանկանայի, որ Արցախում պատերազմ չլինի, և ադրբեջանցիները հասկանան և ճանաչեն, որ սա հայկական հող է»,- ասել է Փ. Բիլզերյանը:
Դեն Բիլզերյանի եղբայրն՝ Ադամ Բիլզերյանն էլ իր հերթին ասաց, որ իրեն Արցախում շատ լավ է զգում, քանի որ հայ է և հայկական ազգանուն է կրում: «Այստեղ ամեն ինչ հիանալի է: Սակայն շատ վատ է, որ ադրբեջանցիները փորձում են այստեղ անընդհատ վտանգի տակ պահել»,- նշել է Ա. Բիլզերյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր