Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

29 օգոս 2018 14:20

Վստրեչի Ապերն ազատ է արձակվել Դուբայում գրավի դիմաց

Հուլիսի 30-ին մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ Դուբայի օդանավակայանում ձերբակալվել է Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապեր մականվամբ:
 
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ հունիսի 18-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում որոշել է Արամ Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառել:
 
Այս լուրի հրապարակումից հետո ՀՀ իրավապահ մարմինները այդպես էլ չպարզաբանեցին, արդյո՞ք նա տեղափոխվել է Հայաստան, թե՞ ոչ: Հետագայում ոստիկանության տարածած հաղորդագրություններից մեկով ակնարկ էր արվել, որ Վստրեչի Ապերը գտնվում է անազատության մեջ: MeganNews.am-ի աղբյուրների փոխանցմամբ, պարզ դարձավ, որ իրականում Դուբայում Արամ Վարդանյանը  ձերբակալվել է, սակայն մի քանի օր անց նա ազատ է արձակվել գրավի դիմաց: Նրա գրավը վճարել է Հայաստանից մեկնած գործարար. ում անունը մեր աղբյուրը չցանկացավ նշել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր