Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

29 օգոս 2018 14:59

Հացի կտրուկ թանկացում կարող է լինել

Հացի կտրուկ թանկացում կարող է լինելՎրաստանի կառավարության որոշմամբ սեպտեմբերի 15-ից հացահատիկն այլևս չի կարող Հայաստան ներկրվել վերգետնյա տրանսպորտով:  Այսօր՝ օգոտսոսի 29-ին, խորհրդարանում հայտարարեց  ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորը հայտնեց, թե խոսել է տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ և նրանք ասել են, որ տոննայի կտրվածքով հացահատիկը 50 դոլարով կթանկանա, եթե այն միայն Փոթիով գա. «Բնականաբար դա Վրաստանի ներքին գործն է, սակայն մենք եղբայրական պետություններ ենք: Հայաստան-Վրաստան բարեկամական խումբը պետք է խորհրդարանական հարթակում զբաղվի հարցով: Ժամանակը շատ կարճ է: Հացն առանց այդ էլ թանկացել է, հիմա նորից կարող է թանկանալ: Կոչ եմ անում կապվել Վրաստանի մեր գործընկերների հետ և քննարկել հարցը»:

Հայտարարությանն արձագանքեց Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով նշեց, որ առաջիկա օրերին պաշտոնական այց է լինելու Վրաստան, պատվիրակության կազմում ներկայացուցիչներ են լինելու բոլոր խմբակցություններից. «Ես կապի մեջ եմ մեր վրացի գործընկերների հետ: Խորհրդարանն իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ կանի, սակայն այստեղ նախևառաջ անելիք ունի ՀՀ կառավարությունը»:
ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշեց, որ նոր օրենքով Վրաստանի տարածքով առհասարակ արգելվում է բեռնատարներով ցորենի տեղափոխումը և դա վերաբերում է նաև վրացական բեռնափոխադրումներին, որոնք ևս խնդրի առաջ են կանգնել ու Վրաստանում ևս հացահտիկը 40 դոլարով թանկանում է տոննայի կտրվածքով: Թորոսյանը հայտնեց, որ այս հարցն իրենց խորհրդարանում բարձրացնելու են նաև վրացի պատգամավորները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր