Կանայք պետք է կենսաթոշակի անցնեն 60 տարեկանում, տղամարդիկ՝ 65–ում. Պուտին

Պուտինը նշել է, որ օրենքի նախագիծը առաջարկում է կենսաթոշակային տարիքն ավելացնել 8 տարով՝ մինչեւ 63 տարեկանը, իսկ տղամարդկանց կենսաթոշակային տարիքն ավելացնել 5 տարով։
«Այդպես չի կարող լինել, իհարկե։ Դա սխալ է։ Մեր երկրում կանանց նկատմամբ վերաբերմունքը հատուկ է, հոգատար։ Մենք հասկանում ենք, որ նրանք աշխատում են ոչ միայն հիմնական աշխատատեղում, այլ նաեւ, որպես կանոն, նրանց վրա է ծանրացած տան ամբողջ հոգսը, ընտանիքի հոգսը, երեխաների դաստիարակությունը։ Կանանց կենսաթոշակային տարիքը չպետք է ավելի բարձրացվի, քան տղամարդկանցը։ Այս պատճառով անհրաժեշտ եմ համարում օրինագծի կողմից առաջարկվող 8 տարվա փոխարեն կանանց կենսաթոշակային տարիք ավելացնել 5 տարով»,–հայտարարել է ՌԴ նախագահը։