Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

29 օգոս 2018 16:16

Փակեք պարտքերը և ապրեք խաղաղությամբ

Փակեք պարտքերը և ապրեք խաղաղությամբ2008թ մարտի 1-ի դեպքերով առերեսվեցին Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահները: Ցավոք, նրանց հայրենասիրությունն ու բանականությունը չհերիքեց, հաղթահարելու սեփական փառամոլությունը և արդյունքում բազմաթիվ անմեղ հայերի արյուն թափվեց: Իշխանությունն իրար փոխանցելու, իրարից խլելու հակասահմանադրական տենչը բերեց նրան, որ այսօր երեքն էլ պետք է կանգնեն դատարանի առաջ:
 
Հայաստանն առաջին անգամ բռնապետություն հռչակվեց 1996թ-ին, երբ առաջին անգամ իշխանությունը պահելու համար, գործող վարչակազմը ժողովրդի դեմ սեփական բանակ դուրս բերեց: 
Հակասահմանադրական բռնությունների և կաշառքի ճանապարհով, առաջին նախագահի կողմից կանխորոշված, պատերազմի իշխանությունը, երկրում իշխանություն հաստատեց 1998, 2003, 2008, 2013թթ ընտրություններում՝ անընդհատ փոփոխելով և վատացնելով երկրի հիմնական օրենքը: Շուրջ 20 տարի, երկիրը թալանելով՝ նրանք հայ ժողովրդին կանգնեցրին աղքատության շեմին, սպանեցին ժողովրդի մեջ հույսը, հավատը, սերը, հասցրին համատարած արտագաղթի: 
 
Այսօր, սիրո և համերաշխության հեղափոխությունը, չի կարելի համարել կայացած, քանի դեռ գործում է համատարած կաշառքներով  և անօրինականություններով  իշխանություն հաստատած խորհրդարանը, քանի դեռ գործում է բռնապետների համար գրած սահմանադրությունը: 
 
Հեղափոխությունը ենթադրում է սահմանադրության անհապաղ կասեցում, ապօրինի խորհրդարանի ցրում, երկրում արտակարգ դրության հաստատում, նոր սահմանադրության ընդունում, իշխանության ձևավորում և հետո տնային կալանք տալ ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահներին, պարտադրել նրանց սեփական միջոցներով փակել իրենց մեղքով առաջացած երկրի արտաքին պարտքը, թալանած միջոցների մնացած մասը օգտագործել բացառապես ՀՀ-ում ներդրումային ծրագրերում: 
 
Առաջարկում եմ Հայաստանի Հանրապոտությունը վերանվանել Քրիստոնյա Հայաստան-ի: Ժամանակն է, որ եկեղեցին և պետությունը միանան և հզորացնեն մեկ մեկու:
Հովիկ Խալիկյան
 
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր