Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

30 օգոս 2018 12:53

Բարեփոխումները չպետք է լինեն «ափալ-թափալ». Հարկային օրենսգրքի փաթեթը ևս պետք է քննարկվի հասարակության հետ

Բարեփոխումները չպետք է լինեն «ափալ-թափալ». Հարկային օրենսգրքի փաթեթը ևս պետք է քննարկվի հասարակության հետԱյսօր կառավարության նիստում, նախքան օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց աշխատանքի նոր փուլի մեկնարկ: Նա հիշեցրեց, որ գործադիրի նախորդ նիստերից մեկում հայտարարել էր, թե ադապտացիոն շրջանը համարվում է ավարտված և հիմա արդեն շատ լրջորեն պետք է զբաղվեն լայնածավալ բարեփոխումներով, որոնք իրենց հերթին տնտեսական և քաղաքական զարգացման նոր շունչ, լիցք և ալիք կբերեն Հայաստան:
Ն.Փաշինյանի կարծիքով՝ պետք է արձանագրել բարեփոխումների մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները:
«Ընդհանրապես ընդունված է ասել, որ բարեփոխումները, այսպես ասած, ցավոտ գործընթաց են: Ես կարծում եմ, որ այս տրամաբանությունից պետք է հրաժարվենք, որովհետև բարեփոխումների մեր ալգորիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ, համաձայնության հաստատումը այս կամ այն բարեփոխումների ուղղությամբ»,- ասաց վարչապետը՝ հանձնարարելով բարեփոխումներ իրականացնելու փաստարկները ներկայացնել նաև հանրությանը, որի շնորհիվ բարեփոխումներն ավելի արդյունավետ կլինեն:
Ն.Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանում նոր կառավարման համակարգ է գործում՝ ուղիղ-ժողովրդավարություն, և գործողությունները պետք է բխեն այդ տրամաբանությունից:
«Մյուս շաբաթվանից կարող ենք Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ սկսել երկխոսություն հանրության հետ: Մեր խնդիրը կլինի առաջարկվող մոդելների վերաբերյալ հանրային աջակություն, ընկալում ձևավորելը: Մենք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք, դրանք չպետք է լինեն հապշտապ, ափալ-թափալ, թելադրված, չմտածված, դրանք պետք է ուղիղ և օրգանական կապ ունենան մեր ազգային շահերի, առաջադրված խնդիրների և Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափոխության առաջադրած խնդիրների հետ: Ես կարծում եմ՝ մենք բոլորս այս առումով պետք է ազդարարենք մեր աշխատանքի նոր փուլի մեկնարկը և բոլորիս մաղթում եմ պրոֆեսիոնալիզմ, իմաստություն, խելամտություն և հաջողություն»,- ասաց վարչապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր