Մահացել է Իոսիֆ Կոբզոնը
Մահացել է Իոսիֆ Կոբզոնը: Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտնել է երգչի կնոջ օգնականը: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը հեռացել է կյանքից 81 տարեկանում:
Կոբզոնի առողջության հետ կապված խնդիրներն սկսվել են 2001 թվականին: 2004 թվականին նրա մոտ հայտնաբերվել Է ուռուցքաբանական հիվանդություն, որից հետո նրան առաջին վիրահատությունն են արել: 2009 թվականին երգիչը ենթարկվել Է եւս մեկ վիրահատության: 2015 թվականին Կոբզոնը հայտնել Էր, որ իրեն պետք Է վիրահատեն Իտալիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Հիշեցնենք՝ Իոսիֆ Կոբզոնի շտապ հոսպիտալացվել էր: Նա այնքան թույլ է եղել, որ նրան պատգարակի վրա են տեղափոխել:
Կոբզոնի կինը՝ Նելին, ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր տեղեկությունը: Մինչդեռ նրա մամուլի քարտուղարը պատմել էր, որ արտիստն այժմ իրեն այդքան էլ լավ չի զգում:
«Նա վատառողջ է, բայց որևէ արտառոց բան տեղի չի ունենում»,-մանրամասնել է նա:
Կոբզոնը վերջին տարիներին պայքարում է քաղցկեղի դեմ: