Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2,000 զինծառայnղի մարմին          Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները 2027-ի հունվարի 1-ից կմիանան առողջապահության ապահովագրությանը       Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր    

30 օգոս 2018 18:06

Սահմանադրական դատարանը կառավարությունից գումար է պահանաջում

Սահմանադրական դատարանը կառավարությունից գումար է պահանաջումՀՀ սահմանադրական դատարանը դիմել է կառավարությանը գումար ստանալու խնդրանքով:
 
Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` վարչական շենքում հովացման համակարգ չլինելու պատճառով հնարավոր չէ անձնակազմի եւ տեխնիկայի համար ապահովել նորմալ աշխատանքային պայմաններ: Ինչի արդյունքում ՍԴ-ն անհրաժեշտություն ունի ձեռք բերել 40 հատ օդորակիչ: 

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՍԴ-ն կառավարությունից խնդրում է իրեն հատկացնել 5 մլն 600 հազար դրամ: Այս դեպքում հարց է առաջանում` ինչպես են անցկացրել այս ամռան ամիսներն առանց օդորակիչների: Գուցե չե՞ն աշխատել: Բացի այդ` նշված գումարով ՍԴ-ն նախատեսում է ձեռք բերել վարչական շենքի տարածք ավտոմեքենաների մուտքի հսկողության համակարգ: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր