Թուրքիան հայտնել է ռուսական C-400-ներից հրաժարվելու պայմանները
Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է պաշտպանի իր օդային տարածությունը և կցանկանար երաշխիքներ ստանալ ԱՄՆ-ից Patriot հակահրթիռային պաշտպանիչ համակարգերի վաճառքի վերաբերյալ: Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Անկարային կոչ է արել հրաժարվել ռուսական C-400 հրթիռային համակարգեր գնելուց F-35 կործանիչներ ստանալու համար՝ գրում է Hurriyet-ը:
Բացի այդ Չավուշօղլուն նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ը ցանկություն չունի F-35 ինքնաթիռները Թուրքիային մատակարարելու: Դրա հետ կապված՝ նա ամերիկյան կողմին կոչ է արել հրաժարվել սպառնալիքների լեզվից, եթե Սպիտակ տանը ցանկանում են լուծում տալ դիվանագիտական ճգնաժամին:
«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ այլընտրանք չեն կարող լինել Լիտվայի, ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններին: Թուրքիան կարող է հրաշալիորեն հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը»,- հայտարարել է Չավուշօղլուն: