Վարձկանների բողոքը՝մեզանից շատերը սոված են,պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չենք ստացել, զոհերի ընտանիքներին փոխհատուցում չի տրվել          Ռուսաստանի համար իրավիճակը շատ ավելի բարդ է.Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բայց մյուս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ. ռուս փորձագետներ       Տեսանյութ.Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը    

31 օգոս 2018 12:03

Եթե ադրբեջանցի պաշտոնյաներն Ինտերպոլի միջոցով ձերբակալեն ինձ, դա վատ կավարտվի նրանց համար

Ամերիկահայ միլիոնատեր, «Ինստագրամ»-ի աստղ և պոկերի պրոֆեսիոնալ խաղացող Դեն Բիլզերյանը, ում դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Արցախի Հանրապետություն այցելելու համար, հայտարարել է, որ պայքարելու է այդ երկրի կողմից իր դեմ ներկայացված մեղադրանքների դեմ: Այս մասին հայտնում է People ամսագիրը:Բիլզերյանը Twitter-ի իր էջում նշել է, որ եթե ադրբեջանցի պաշտոնյաներն Ինտերպոլի միջոցով ձերբակալեն իրեն, դա վատ կավարտվի նրանց համար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել Բիլզերյանի նկատմամբ: Ադրբեջանից դիմում էր ուղարկվել «Ինտերպոլ»՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզում սկսելու նպատակով:

Այս առնչությամբ Բիլզերյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրեն ձերբակալելու մասին որոշումը քաղաքական շարժառիթներ ունի: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական իշխանությունները ձերբակալելու որոշում են կայացրել միայն իր նկատմամբ, իսկ այցին մասնակից մյուս անձանց մասին որևէ որոշում չի կայացվել: «Կարծում եմ՝ այս ամենն այն պատճառով է, որ ես հանրային դեմք եմ, և նրանք ցանկանում են այս դեպքը որպես օրինակ ծառայեցնել»,- նշել է նա:
Բիլզերյանը խոստացել է, որ կպայքարի իր դեմ ներկայացրած մեղադրանքների դեմ՝ ընդգծելով, որ չի ցանկանում երբևէ այցելել Ադրբեջան:
People-ը գրում է նաև, որ կապվել է Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ, որտեղից ամսագրին հայտնել են, որ Հայաստանը դիմել է «Ինտերպոլ»-ին՝ կոչ անելով անտեսել Ադրբեջանի դատախազության դիմումը՝ համարելով այն քաղաքական շարժառիթ ունեցող:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր