Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

31 օգոս 2018 12:52

28-ամյա կնոջը, որը վարձով էր ապրում, սպանել էին. ձերբակալվել է 38-ամյա մի տղամարդ.տեսանյութ

28-ամյա կնոջը, որը վարձով էր ապրում, սպանել էին. ձերբակալվել է  38-ամյա մի տղամարդ.տեսանյութ   Օգոստոսի 30-ին՝ ժամը 17.35-ին, շտապօգնության 6-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով Արարատյան փողոցի թիվ 77 տուն մեկնած խումբը բնակարանում հայտնաբերել է կնոջ դի։
Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, քննչական կոմիտեի աշխատակիցներն ու այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ պարզել են ինքնությունը։ 28-ամյա կնոջը, որը նշված տանը վարձով էր ապրում, սպանել էին։ Դին ենթարկվեց դատաբժշկական զննության։ Մարմնի տարբեր մասերին կտրած-ծակած վերքեր կային։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ։
Նույն օրը Երևանի Թումանյան փողոցում ոստիկանության ծառայողները հայտնաբերել և կասկածանքով բերման են ենթարկել Աբովյան քաղաքում ապրող 38-ամյա մի տղամարդու, որը նախաքննական մարմնի որոշմամբ ձերբակալվել է։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր