Իրանը փակել է օդային տարածքը, Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով          Որևէ հաշվառվում չի փոփոխվում մինչև դրա վերաբերյալ գրավոր դիմում չի լինում՝ կամ հաշվառվողի, կամ սեփականատիրոջ կողմից       Միջին թոշակը, որը կազմում է մոտ 50 հազար դրամ, նույնիսկ մի փոքր բարձրանալու դեպքում չի հավասարվի նվազագույն կենսապահովման զամբյուղին    

31 օգոս 2018 14:59

Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդման մասին չի խոսել. պարզապես շնորհավորել է

Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ  Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդման մասին չի խոսել. պարզապես շնորհավորել էՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդման մասին չի խոսել։ Այս մասին այսօր ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը լրագրողներին։
«Ոչ»,- ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե Պուտինի հետ զրույցի ընթացքում շոշափվե՞լ է արդյոք Հայաստանում Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցը։

Պեսկովն ավելացրել է, որ Պլադիմիր Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանը տարիներ ի վեր լավ հարաբերություններ ունեն։
«Գիտեք, որ և՛ Պուտինը, և՛ Քոչարյանը տարիներ շարունակ պահպանել են լավ հարաբերությունները, որոնք չենք ենթարկվում Հայաստանում տեղի ունեցող որևէ իրադարձության ազդեցության»,- ասել է նա լրագրողներին։
Պուտինն այսօր զանգել է Քոչարյանին և շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր