Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

31 օգոս 2018 17:18

Բաքուն դրական է գնահատում Մերկելի հայտարարությունն Արցախյան հակամարտության մասին

Պաշտոնական Բաքուն ողջունում ու դրական է գնահատում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Երևանում արած հայտարարությունն այն մասին, որ Գերմանիան պատրաստ է առավել գործնական աջակցություն ցուցաբերել արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող կողմերին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը, գրում է Trend գործակալությունը։
Նա նշել է, որ Եվրամիության ու Ադրբեջանի միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ, իսկ Մերկելի՝ վերջերս կատարած այցը Բաքու իր կարևոր ներդրումը կունենա թե՛ Ադրբեջան-Գերմանիա, թե՛ Ադրբեջան-ԵՄ հարաբերություններում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր