Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

31 օգոս 2018 18:06

Թուրքիայի ոստիկանության հայտարարությունը՝ Հայաստանում ձերբակալված թուրքի մասին

Թուրքիայի ոստիկանության հայտարարությունը՝ Հայաստանում ձերբակալված թուրքի մասինԹուրքիայի ոստիկանությունը գրավոր հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված ազգությամբ թուրք Քևին (Քեմալ) Օքսուզի վերաբերյալ, ով հետախուզվում էր ԱՄՆ-ի կողմից։  
Նախօրեին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների հետ, Երևանում հայտնաբերեցին ԱՄՆ-ի իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քևին (Քեմալ) Օքսուզին։ 
Թուրքիայի ոստիկանության հայտարարության մեջ ասված է, որ Հայաստանում ձերբակալված Քևին Օքսուզն իհարկե առնչություն ունի Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման հետ, սակայն նրա և գյուլենական համայնքի հայտնի ներկայացուցիչ, փախուստի մեջ գտնվող Ադիլ Օքսուզի միջև որևէ ազգակցական կապ չկա։
«Քեմալ Օքսուզն այս պահին  Թուրքիայի Գիրեսունի և Անկարայի դատարանների որոշմամբ գտնվում է հետախուզման մեջ։ Նա մեղադրվում է «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» անդամ լինելու մեջ։ Նրա նկատմամբ եղել է երկրից դուրս գալու արգելք։ ԱՄՆ-ի Ինտերպոլի աշխատակիցներից ստացված պատասխանում ասվում է, որ տվյալ անձն  ԱՄՆ-ի քաղաքացի լինելու պատճառով չի արտաքսվելու կամ արտահանձնվելու։ Ձերբակալվածը խարդախության մեղադրանքով ԱՄՆ-ի կողմից  օգոստոսի 23-ից հետախուզման մեջ էր գտնվում։ Նա ընդգրկված էր «կարմիր ցուցակում»։ Հիմնվելով ԱՄՆ-ի՝ տվյալ անձին ձերբակալելու պահանջի վրա, նրա ձերբակալման մասին տեղեկություն ստանալու համար դիմել ենք Հայաստանի Ինտերպոլի բյուրո։ Մենք հետևում ենք իրադարձությունների ընթացքին»։
Հայտարարությունում ասվում է, որ Քևին Օքսուզը հաշվառված է եղել  Թուրքիայի Գիրեսուն նահանգի Էսփիյե քաղաքում։
Աղբյուր`   ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր