Տեսանյութ. Քանի որ գումար բաժանող հիմնական ուժը չկա՝ ավագանու ընտրությանը կբացառվի կեղծարարությունն ու ընտրակաշառքը
![Տեսանյութ. Քանի որ գումար բաժանող հիմնական ուժը չկա՝ ավագանու ընտրությանը կբացառվի կեղծարարությունն ու ընտրակաշառքը Տեսանյութ. Քանի որ գումար բաժանող հիմնական ուժը չկա՝ ավագանու ընտրությանը կբացառվի կեղծարարությունն ու ընտրակաշառքը](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-08/medium/1535736365_vigen-hakobyan-armen-badalyan.jpg)
Ըստ Արմեն Բադալյանի հետհեղափոխական էյֆորիան մեծապես ազդելու է ավագանու ընտրությունների վրա. «Էյֆորիան դեռևս բավականին բարձր է, աշխատելու է նաև վարչապետի նկատմամբ դրական վերաբերմունքը: Իհարկե, բոլորը չէ, որ ընտրություններին մասնակցում են հաղթելու համար: Ենթադրում եմ, որ «Իմ քայլը», ունենալով այդ երկու գործոնները, բավականին բարձր տեղ կունենա: Ենթադրում եմ նաև, որ ԲՀԿ-ն ևս բավական մեծ տեղ կունենա՝ հավանաբար երկրորդ տեղը: Երրորդ տեղը, հավանական է, գրավի «Լույս» դաշինքը, չորրորդում ամենայն հավանականությամբ կհայտնվի ՀՅԴ-ն՝ անցնելով 6 տոկոսը: Նոր ձևավորված դաշինքներն ամենայն հավանականությամբ չեն անցնի: «Երկիր Ծիրանիի» հնարավորությունները 50/50 են»,-ասաց նա՝ հավելելով, որ ընտրությունների ժամանակ քվեներն ավելի շուտ տրվելու են ոչ թե ներկայացված ցուցակներին կամ դրանց առաջին համարներին, այլ համապատասխանաբար Նիկոլ Փաշինյանին և Գագիկ Ծառուկյանին:
Վիգեն Հակոբյանի կարծիքով էլ Երևանի ավագանու ընտրություններն իրենցով շատ յուրահատուկ են: Նախ, այն պատճառով, որ առաջինն են հեղափոխությունից հետո, նաև նրանով, որ առաջդրված ուժերից ոչ մեկը հանդես չի գալիս ընդդիմության դիրքերից. «Սրանից էլ բխելու է մարտավարությունը: Հիմնական մարտավարությունն ուղղված է լինելու քաղաքային նախկին իշխանությունների դեմ: Քննադատվելու և նշվելու է, որ նրանք թալանել են Երևանը: Բանավեճերը ծավալվելու են հիմանկանում ծրագրային կետերի շուրջ: Ինչ վերաբերվում է թեկնածուներին՝ վարչապետի ռեյտինգը շատ բարձր է և կարող է էական ազդեցություն
ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Մասնավորապես, շատ
բան կախված կլինի նրանից, թե վարչապետը որքանով ներգրաված կլինի ընտրական գործընթացում:
Կարծում եմ՝ նրա ուժը կհաղթի ընտրություններում: Հիմնական պայքարը կընթանա երկրորդ
տեղի համար: «Լույս» դաշինքն իր մեջ ներգրավել է այնպիսի ուժերի, որոնք տարբերվում
են շատերից: Նշված դաշինքն իրեն ասոսացնում է
որպես ազատական կողմնորոշում ունեցող դաշինք: Եթե նրան հաջողվի կոնսոլիդացնել
էլեկտորատը, կարող է իր և ԲՀԿ-ի միջև լուրջ մրցապայքար ծավալվել»,- նշեց Վիգեն Հակոբյանը:
Բանախոսները շեշտեցին, որ ավագանու ընտրությունների
ժամանակ կեղծարարություններ հիմանականում չեն լինի՝ չհաշված «մանր-մունր» խախտումները:
Կբացառվեն նաև ընտրակաշառքները, քանի որ գումար բաժանող հիմնական ուժը չկա: