Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

01 սեպ 2018 12:10

Միքայել Հարությունյանը ՀՀ քաղաքացի լինելուց բացի այլ քաղաքացիություն ձեռք բերելու պայմաններում պետք է ազատվեր աշխատանքից.ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտում

Միքայել Հարությունյանը ՀՀ քաղաքացի լինելուց բացի այլ քաղաքացիություն ձեռք բերելու պայմաններում պետք է ազատվեր աշխատանքից.ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտումՄարտի մեկի գործով որպես մեղադրյալ ներգրավված, միջպետական հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանը 2000-ական թվականներին պաշտպանության նախարար է եղել՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը, գրում է Armtimes-ը
Երեկ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության տարածած գրության համաձայն՝ ՌԴ իրավապահ մարմինները Միքայել Հարությունյանին արտահանձնելու՝ Հայաստանի իրավապահների դիմումը մերժել են՝ հիմնավորելով, որ Հարությունյանը 2002 թվականից ՌԴ քաղաքացի է:
Եթե Միքայել Հարությունյանը 2002 թվականից ունի ՌԴ անձնագիր, նշանակում է՝ չէր կարող լինել ՀՀ պաշտպանության նախարար, քանի որ, ըստ ՀՀ 2005 թվականի Սահմանադրության հոդված 85-ի՝ ՀՀ վարչապետն ու նախարարները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
Այնինչ, Միքայել Հարությունյանը 1994-2007 թվականներին եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 1995-ի մայիսին, 2000-ի մայիսին, 2007-ից 2008-ը եղել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար:
Բացի այս՝ Հարությունյանը չէր կարող ունենալ նաև երկքաղաքացիություն, որովհետև Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիության ինստիտուտը ներդրվել է 2008 թվականի ապրիլին՝ Սահմանադրական փոփոխություններից հետո, երբ փոփոխություններ ընդունվեցին նաև «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում:
Փաստաբան Նորայր Նորիկյանը հաստատում է այն միտքը, որ խախտվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Ավելին՝ փաստաբանը նշում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից ՀՀ քաղաքացի լինելուց բացի այլ քաղաքացիություն ձեռք բերելու պայմաններում նա անհապաղ պետք է ազատվեր աշխատանքից. «Հետևաբար իրավասու մարմիններն այս պահին պետք է հասկանան, թե ինչու չեն կատարվել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության պահանջները: Ինչպե՞ս է Միքայել Հարությունյանը, հանդիսանալով պաշտպանության նախարարի պաշտոնակատար, ձեռք բերել օտար երկրի քաղաքացիություն»,- հավելում է Նորիկյանը: Վերջինս նշում է, որ պետք է առանձին ուսումնասիրություն կատարվի, թե Հարությունյանը երբվանից է հանդիսացել ՀՀ քաղաքացի, այնուհետև հասկանալ, թե Հարությունյանը երբ է նախաձեռնել գործընթաց՝ ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու և այդ գործընթացն ինչ խողովակների միջոցով իրականացվել.
«Պետք է պարզել՝ այդ ժամանակվա վարչապետը, նախագահը չե՞ն իմացել Հարությունյանի՝ ՌԴ անձնագիր ձեռք բերելու մասին, եթե իմացել են, ապա ինչու չեն ազատել զբաղեցրած պաշտոնից: Եվ դա ավելի մեծ խայտառակություն կլինի: Ստացվում է՝ այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձը ղեկավարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը»,- Armtimes-ի հետ զրույցում ասել է փաստաբանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր