«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

01 սեպ 2018 13:52

Առողջապահության նախարարությունը մտահոգված է

Առողջապահության նախարարությունը մտահոգված էՀՀ առողջապահության նախարարությունը հերթական անգամ իր մտահոգությունն է հայտնում մայրաքաղաքում աղբահեռացման ուշացումներով, քանի որ հատկապես տարվա տաք եղանակին կուտակված աղբն առողջության համար վտանգավոր մի շարք երեւույթների առաջացման եւ տարածման պատճառ է դառնում` բարձրացնելով բնակչության շրջանում հիվանդացման ռիսկը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Շոգ եղանակին զգալիորեն արագանում են աղբի նեխման գործընթացները: Աղբի կուտակման վայրերից քամու միջոցով տարածվում է նեխմամբ պայմանավորված գարշահոտություն, առաջացող ծծմբաջրածինը եւ ամիակը մթնոլորտում անգամ փոքր կոնցենտրացիայի դեպքում կարող են գրգռիչ ազդեցություն ունենալ շնչառական ուղիների եւ աչքերի լորձաթաղանթի վրա` ծանրացնելով քրոնիկ թոք-սրտային եւ ալերգիկ հիվանությունների ընթացքը:
Աղբի կուտակումները կարող են ինքնաայրվել նույնիսկ ցուրտ եղանակին, ինչը հանգեցնում է քաղցկեղածին ազդեցություն ունեցող նյութերի՝ դիոքսինների եւ ֆուրանների արտանետմանը մթնոլորտ, իսկ տարվա շոգ եւ քամոտ եղանակին ինքնայրումը կարող է վերափոխվել հրդեհի:
Աղբի կուտակման վայրերը նպաստում են տարատեսակ հիվանդությունների հարուցիչների բազմացմանը եւ դրանց տարածմանը՝ աղտոտելով շրջապատը: Կուտակված աղբը գրավում է կրծողներին, միջատներին, թռչուններին, թափառող կամ վայրի կենդանիներին, որոնք տարբեր վարակիչ հիվանդությունների կրողներ կամ տարածողներ են եւ կարող են այդ հիվանդությունների դեպքերի պատճառ դառնալ: Օրինակ` կրծողները կարող են տուլարեմիայի վարակի աղբյուր կամ տարածող լինել, ճանճերը՝ տարբեր աղիքային վարակների, թափառող կենդանիները՝ լեյշմանիոզի, կատաղության եւ այլն, իսկ լեյշմանիոզը փոխանցող մլակները բազմանում են հենց օրգանական աղբի կուտակումներում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր