Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել          Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է       Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը դիմավորում ենք մեր կրած կորուստներից ամոքման հույսով, Աստծո զորակցության հավատով    

01 սեպ 2018 11:52

Ի գիտություն «Շերեմետևո» օդանավակայանով թռչողներին.կարևոր նորամուծություն

Ի գիտություն  «Շերեմետևո» օդանավակայանով թռչողներին.կարևոր նորամուծությունԲոլոր այն մարդիկ, ովքեր պատրաստվում են մոսկովյան միջազգային «Շերեմետևո» օդանավակայանով թռչել, պետք է իմանան մի կարևոր նորամուծության մասին։ Այսուհետ ուշացող ուղևորների անուններն ու ազգանունները չեն հայտարարվի։

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
««Շերեմետևո» միջազգային օդանավակայանը հայտնում է ուղևորների ծանուցման համակարգի փոփոխությունների մասին։ Դա կապված է  2006 թվականի հուլիսի 27–ի «Անձնական տվյալների մասին» դաշնային օրենքի պահպանման հետ։ Հիմա «Շերեմետևոյի» տեղեկատվության ծառայության հաղորդավարները ընդհանուր կհիշեցնեն, որ անհրաժեշտ է շտապ նստեցման գնալ (նշելով չվերթի համարը)։ Կոնկրետ անձի ազգանունը չի բարձրաձայնվելու», – նշվում  է հաղորդագրության մեջ։
Այս փոփոխությունը վերաբերում է բոլոր տեսակի ուղևորներին, ցանկացած ավիաընկերության՝ ցանկացած դասի թռիչքներին, որոնց սպասարկում է «Շերեմետևո» օդանավակայանը։
Ավելացնենք, որ տվյալ պահին տեղեկություն չկա, արդյո՞ք ռուսական այլ օդանավակայաններ իրենց աշխատանքում նման փոփոխություն կանեն, թե ոչ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր