Ինչո՞ւ հիմա անդրադարձան «Հրազդան ցեմենտին», նախկինների 50/50 ընթացակարգը տեղափոխվել է «Թավշյա իշխանություն»․ «Ժողովուրդ»          Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության, գործը թեժ փուլում է. «Ժողովուրդ»       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 31-ի համար    

23 հուլ 2016 20:00

Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից. Վիտալի Բալասանյան

Ժիրայր Սեֆիլյանը և  մնացած տղաների մեծամասնությունը հրաժարվել են Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից: Այս մասին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի խորհրդարանի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:

«Ես եղել եմ Ժիրայր Սեֆիլյանի մոտ, Նախագահի ներկայացուցիչն է եղել և Ալեք Ենիգոմշյանը: Մենք քննարկել ենք զենքը վայր դնելու հարցը»,- ասաց Վիտալի Բալասանյանը:

Վիտալի Բալասանյանի խոսքով՝ Ժիրայր Սեֆիլյանը շատ դրական է արձագանքել բանակցությունների ընթացքը: Նա նաև հայտնեց, որ կես ժամ առաջ էլ է խոսել Ժիրայր Սեֆիլյանի հետ, և նա նորից հաստատել է, որ ինքը հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր