«Ժամանակ».«Օրինաց երկրի» հին ավանդույթները շարունակվում են.մուրաբայի և հյութերի փոխարեն՝ուսման վարձի զեղչ

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողներին խոստացել են այս տարվա ուսման վարձի էական զեղչ անել, եթե նրանք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՕԵԿ ցուցակին գոնե 20 ձայն ապահովեն: Թե այդ ձայների հաշվարկը ոնց է կատարվելու կամ ստուգվելու՝ հայտնի չէ: Հավանաբար, եթե ՕԵԿ-ը պարտվի, ուսանողները խոստացված զեղչը չեն ստանա, այնպես որ՝ ակադեմիայի սեփականատեր Արթուր Բաղդասարյանը ամեն դեպքում չի տուժի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: