Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»          Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ»       Փետրվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 սեպ 2018 09:46

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Նոյեմբերյանի սահմանագոտում. միջդիրքային տարածքում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Նոյեմբերյանի սահմանագոտում. միջդիրքային տարածքում հրդեհ է բռնկվելՍեպտեմբերի 2-ին, ժամը 19-ից Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան եւ Բաղանիս գյուղերի սահմանագոտում եղել են ադրբեջանական կրակոցներ: Դրանից հետո, հավանաբար, ադրբեջանական կրակոցների հետեւանքով Ոսկեվան գյուղի սահմանագոտում հրդեհ է բռնկվել: Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել է մեր պաշտպանական դիրքերի վրա,նաեւ մի քանի լուսածիր գնդակներով կրակել Բաղանիս գյուղի վրա, որոնք գյուղին վնաս չեն պատճառել: Նա հայտնեց, որ ժամը 20.40-ի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ էր, սակայն այդ հանգստությունն ամեն պահ կարող է խախտվել : 
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր