Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է    

03 սեպ 2018 12:17

Կարծես թե, Փաշինյանի խոսքերը, թե ժողովրդից գողացված բոլոր փողերը վերադարձվելու են զուտ դեկլարատիվ չեն,իրավապահների տեսադաշտում են հայտնվում շատ բարձր պաշտոնյաներ

Կարծես թե, Փաշինյանի  խոսքերը, թե ժողովրդից գողացված բոլոր փողերը վերադարձվելու են զուտ դեկլարատիվ չեն,իրավապահների տեսադաշտում են հայտնվում շատ բարձր պաշտոնյաներՄիայն վերջին շաբաթվա ընթացքում քրգործեր են հարուցվել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա եղբոր և ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ: Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ են կասկածվում տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը և ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի ընտանիքի անդամները կասկածվում են ապօրինի հարստացման մեջ: Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդրի որդիները քննության տակ են:
ՀՀ նոր կառավարության հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարը չի մարում, հակառակը՝ նոր ոլորտներ է ընդգրկում: Իրավապահների տեսադաշտում են հայտնվում մարդիկ, որոնք դեռ մի քանի ամիս առաջ շատ բարձր պաշտոններ էին զբաղեցնում: Կարծես թե, Փաշինյանի այն խոսքերը, թե ժողովրդից գողացված բոլոր փողերը վերադարձվելու են և Հայաստանը «կոռուպցիայից զերծ երկիր է լինելու», զուտ դեկլարատիվ չեն, գրում է Dеutsche Welle-ն:

Միջազգային հարաբերությունների և անվտանգության ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ սա նոր իշխանությունների հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարի երկրորդ ալիքն է և, հավանաբար, իրադարձությունները կզարգանան նույն հունով: Միաժամանակ, փորձագետը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ընթացիկ փուլն ավելի շուտ պայքար է կաշառակերների, ոչ թե բուն կոռուպցիայի դեմ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր