Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

03 սեպ 2018 16:46

Նիկոլ Փաշինյանը մի՞թե չի տեսնում, որ նախարարը գործ չի անում․ Սարգիս Սեդրակյան

«Գյուղատնտեսության ոլորտում ոչինչ չի փոխվել, դեռ ավելի է վատացել»,- մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեց Ֆերմերային շարժում հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը: Նրա խոսքով գյուղացին բոլորավին հույս չի դնում գյուղատնտեսության նախարարության վրա, հույսը դնում է իր վրա` մոռանալով, որ այդպիսի նախարարություն գոյություն ունի:
«Պետք է մի աղետ լինի, որ խառնվեն իրար, բայց դա էլ հիմնականում կառավարությունն է անում, գյուղատնտեսության նախարարությունը` իդեմս Արթուր Խաչատրյանի, որպես օժանդակ կառույց է հանդես գալիս»,- ասաց Ս. Սեդրակյանը:
Հարցին, թե ինչու՞ է հասարակության շրջանում տարակարծություններ առաջանում վերջին շրջանում կառավարության տարածած հայտարարությունների և անելիքների մասին, Ս. Սեդրակյանը ասաց .«Շատ ամպագորգոռ հայտարարություններ են անում, թե գյուղատնտեսության ոլորտում հեղափոխություն է լինելու։ Չտեսանք այդ հեղափոխությունը: Մի երկու վարկի, ինչ-որ տույժ-տուգանքի հարց են լուծում անունը դնում են հեղափոխությո՞ւն: Հեղափոխության դեպքում լուրջ ծրագրեր են առաջ քաշվում, որ գյուղացին տեսնի, թե ի՞նչ փոփոխություններ է իրեն սպասվում, ինչի՞ ակնկալիք ունենա: Օրինակ ես ունեմ լուրջ ծրագրեր, որոնց շրջանակներում փորձեցի հանդիպել գյուղնախարարի հետ, սակայն հանդիպումն այդպես էլ չկայացավ: Պատճառաբանեցին, թե հերթ գոյություն ունի, երբ հերթս հասնի, նախարարը կընդունի: Արդեն քանի ամիսն է ոչ մի նորություն չկա: Փոխանակ մասնագետներին կանչի, որ միասին էս խնդիրներից մի ելք գտնենք, իրեն շրջապատել է մեղմ ասած ոչ մասնագետներով: Նիկոլ Փաշինյանը մի՞թե չի տեսնում, որ գյուղնախարարը գործ չի անում»:
Աղբյուր՝ politik.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր