Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

04 սեպ 2018 09:46

«Ժողովուրդ».Վաճառականների դժգոհությունը, կառավարության նպատակը.ո՞րն է ավելի արդյունավետ

«Ժողովուրդ».Վաճառականների դժգոհությունը, կառավարության  նպատակը.ո՞րն է ավելի արդյունավետ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող վաճառականները դժգոհում են բարձր մաքսատուրքերից: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նրանք պատմել են, որ եթե նախկինում Հայաստան հագուստ ներկրելիս 1 կգ-ի համար 6-7 դոլար մաքսավճար էին մուծում, ապա հիմա նույն ապրանքը ներկրելու դեպքում մաքսավճարը կազմելու է ամեն հագուստի արժեքի 32 տոկոսը: Այս որոշումն, իհարկե, չի բխում ներկրողների շահերից, վնասում է նրանց բիզնեսին, նաև կարող է գնաճի պատճառ դառնալ: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, կառավարությունն այսպես նպատակ ունի զարգացնելու տեղական արտադրությունը:

Գաղտնիք չէ, որ հիմնականում Թուրքիայից ու Չինաստանից ներկրված էժան ու անորակ հագուստը ողողել է հայկական շուկան, մինչդեռ կարելի է փոքր ու միջին ձեռնարկատերերին արտոնություններ տալով` նպաստել տեքստիլ արդյունաբերության զարգացմանը: Մանավանդ, երբ հաճախ ներկրված հումքը նույն արժեքն ունի, ինչ նշված երկրներից ներկրված պատրաստի արտադրանքը: Այսպիսով, տեղական արտադրողին հարկային անհրաժեշտ արտոնություններ տալով` հայրենի կառավարությունը կարող է նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանն ու արդյունաբերության զարգացմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր