«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

04 սեպ 2018 10:52

«Իրավունք».Ռուսական վերնախավը չի ներել Խաչատուրովի կալանավորումը և հայ գործարարներին զգուշացրել է նոր կառավարությանը ոչ մի կոպեկ չփոխանցել

«Իրավունք».Ռուսական վերնախավը չի ներել Խաչատուրովի կալանավորումը և հայ գործարարներին զգուշացրել է նոր կառավարությանը ոչ մի կոպեկ չփոխանցել«Իրավունք»-ը գրում է, որ մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե հայ-ռուսական հարաբերությունները լավ են, դեռ մի բան էլ ավելի են լավանում, իրականությունն այլևս անհնար է դառնում թաքցնել խոսքերի տակ:
«Իրավունքի» հավաստի աղբյուրների համաձայն՝ սկանդալը՝ կապված նրա հետ, որ Հայաստանը կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին և մեղադրանք առաջադրեց, ապա գրավի դիմաց նրա կալանքը փոխեցին, բոլորովին էլ չի «ներվել» ռուսական վերնախավի կողմից:
Ավելին՝ ՌԴ-ում գործող հայ խոշոր բիզնեսմեններին ամենաբարձ մակարդակով զգուշացվել է, որ այս կառավարությանը չփորձեն ոչ մի կոպել փոխանցել:
ՌԴ-ում բնակվող շատ գործարարներ, նույնիսկ առանց պատճառաբանության սառեցրել են իրենց խոստացած կամ արդեն իսկ պլանավորված մշակութային և այլ ծրագրերն իրականանացնել Հայաստանում:
Այս օրերին ՌԴ-ում հայ գործարարները բավական մտահոգված են ու վրդովված, նեղ շրջանակներում անգամ նշում են, որ երբեք իրենց հետ այդ տոնով չեն խոսել»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք»-ի՝ 04.09.18թ. համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր